Գնում ես, գնում ես, գնում ես, ու հանկարծ ճանապարհը պրծնում է. Փաշինյան Zarkerak - Գնում ես, գնում ես, գնում ես, ու հանկարծ ճանապարհը պրծնում է. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Գնում ես, գնում ես, գնում ես, ու հանկարծ ճանապարհը պրծնում է. Փաշինյան
Գնում ես, գնում ես, գնում ես, ու հանկարծ ճանապարհը պրծնում է. Փաշինյան

Գնում ես, գնում ես, գնում ես, ու հանկարծ ճանապարհը պրծնում է. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ամբողջ տարածքը կարող է օգտագործվել Հայաստանում ցանկացած նախագիծ իրականացնելու համար: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի ԹՐԻՓՓ-ի նախագծի իրականացման գոտիների տեղի վերաբերյալ հարցին:

«Ինչու ենք ասում, որ երկաթուղին այնտեղով է անցնում (Սյունիքի մարզի հարավով-խմբ.), որովհետև այդ նեղ հատվածում է, որ երկաթուղի է անցել նախկինում: Հիմա ոչ մի փաստ չի խոսում նրա մասին, որ ամեն ինչ պետք է անցնի այդ տեղով: Կարող է ենթադրենք ինչ-որ խողովակաշար լինի ու անցնի բոլորովին այլ տեղով: Կարող է անցնել Տավուշի մարզով, կարող է անցնել Գեղարքունիքի մարզով: Այսինքն ամենատարբեր նախագծեր կարող է լինել»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով պատգամավորի այն հարցին, թե ինչու վարչապետը չի հակադարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, երբ օգոստոսի 8-ին ԹՐԻՓՓ համաձայնագրի մասին փաստաթուղթը ստորագրելու ժամանակ օգտագործել էր «Հատուկ տարանցման գոտի» ձևակերպումը, վարչապետը նշեց. «Այդ պահին հայտարարություն է հնչել, ապա այդ հայտարարությունից հետո կողմերի միջև տեղի են ունեցել բանակցություններ, տեքստ է համաձայնեցվել, որը բերվել վավերացվել է: Որևէ հարցի պատասխան հիմա պետք է գտնել տեքստի մեջ»:

Պատասխանելով Հարավկովկասյան երկաթուղիների մասին հարցին վարչապետը նշեց. «Հարավկովկասյան երկաթուղիներն աշխատում են հետևյալ կերպ. գնում ես, գնում ես, գնում ես, ու հանկարծ ճանապարհը պրծնում է: Մի հատ էլ ուրիշ ուղղությամբ էլ. գնում ես, գնում ես, գնում ես էլի ճանապարհը պրծնում է: Մի հատ էլ երրորդ ուղղությամբ. գնում ես, գնում ես, գնում ես, չուք-չարաք-չաք ու պրծնում է ճանապարհը»:

 

28 Հոկտեմբեր, 2026 17:42
Վեր