TRIPP-ի համար օգտագործվելու է նույն տարածքը, որով խորհրդային ժամանակներում անցել է երկթագիծը. Գրիգորյան Zarkerak - TRIPP-ի համար օգտագործվելու է նույն տարածքը, որով խորհրդային ժամանակներում անցել է երկթագիծը. Գրիգորյան
Zarkerak Zarkerak - TRIPP-ի համար օգտագործվելու է նույն տարածքը, որով խորհրդային ժամանակներում անցել է երկթագիծը. Գրիգորյան
TRIPP-ի համար օգտագործվելու է նույն տարածքը, որով խորհրդային ժամանակներում անցել է երկթագիծը. Գրիգորյան

TRIPP-ի համար օգտագործվելու է նույն տարածքը, որով խորհրդային ժամանակներում անցել է երկթագիծը. Գրիգորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգտագործվելու է նույն տարածքը, որով երկաթգիծն անցել է ժամանակին՝ խորհրդային ժամանակներում։ Երկարությունը շուրջ 42 կմ է, անցնում է Արաքսի հովտով, որևէ մասնավոր հող այդ լոտի վրա գոյություն չունի, որովհետև դա սահմանային շերտերով ու գոտիներով է անցնում։ Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին, թե կոնկրետ ինչ տարածք է ներառում TRIPP նախագիծը, ինչու չեն հրապարակվում քարտեզները, թե որ սկզբնակետն ու վերջնակետն է ներառում նախագիծը՝ ավտոճանապարհի երթուղիները, դրանց երկու կողմերում ներառվող սահմանները և այլն։

«Ավտոճանապարհի հետ կապված կոնկրետությունը վերջնական չէ։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ ավտոճանապարհը պետք է ունենա ռեգիոնալ նշանակության պարամետրեր. դա չի կարող լինել ցանկացած տեխնիկական տեսքի, քանի որ մրցունակ չի լինի»,– ասաց փոխվարչապետը՝ նշելով, որ դա լինելու է նույն հարավային հատվածում։

«Ուղղակի բարդությունն այն է, որ Նախիջևանի մասում միացման հատվածը շատ նեղ է զուտ աշխարհագրական տեսանկյունից, և դա է պատճառը, որ տեխնիկական փորձաքննությունների կարիք կա, այդ թվում՝ թունելների և չթունելների, որոնց հետ կապված աշխատանքները դեռևս ավարտված չեն»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է էներգետիկ լարերին, փոխվարչապետը կարծիք հայտնեց, թե էլեկտրական գծերի հետ կապված կաշկանդվածությունն այդքան էլ մեծ չէ, բայց դրանք պետք է սինքրոն լինեն Ադրբեջանից եկող ենթակառուցվածքային և լարային կապերի հետ։ Այդ մասով հաշվարկներ են արվում այս պահին, շուտով կավարտվեն։

28 Հոկտեմբեր, 2026 18:05
Վեր