Պատմական արձանագրում է՝ ընդդիմադիր ֆրակցիան համարում է, որ նախաստորագրված պայմանագրի տեքստը վերաբանակցելու կարիք չկա. Միրզոյան Zarkerak - Պատմական արձանագրում է՝ ընդդիմադիր ֆրակցիան համարում է, որ նախաստորագրված պայմանագրի տեքստը վերաբանակցելու կարիք չկա. Միրզոյան
Zarkerak Zarkerak - Պատմական արձանագրում է՝ ընդդիմադիր ֆրակցիան համարում է, որ նախաստորագրված պայմանագրի տեքստը վերաբանակցելու կարիք չկա. Միրզոյան
Պատմական արձանագրում է՝ ընդդիմադիր ֆրակցիան համարում է, որ նախաստորագրված պայմանագրի տեքստը վերաբանակցելու կարիք չկա. Միրզոյան

Պատմական արձանագրում է՝ ընդդիմադիր ֆրակցիան համարում է, որ նախաստորագրված պայմանագրի տեքստը վերաբանակցելու կարիք չկա. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Շատ կարևոր պատմական արձանագրում է՝ ընդդիմադիր ֆրակցիան համարում է, որ նախաստորագրված պայմանագրի տեքստը վերաբանակցելու կարիք չկա»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:

Դիմելով ընդդիմությունը՝ Միրզոյանը նշեց. «Ուզում եք մեզ իշխանությունից հեռացնել, հասկացաք, որ մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը համաժողովրդական քվեարկությունն է, մնացածը չի անցնում՝ ռազմական հեղաշրջում փորձել եք, կղերաֆեոդալական շարժում փորձել եք, մահափորձ փորձել եք, կաշառել փորձվում է: Մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևն ընտրություններն են, հետևաբար ձեզ պետք կլինի, որ օր առաջ գնաք ժողովրդի մոտ համաժողովրդական քվերակության: Եկեք մենք բերենք Սահմանադրության նախագիծը, դուք եկեք ասեք՝ մենք դատապարտում ենք, սա վատն է, գնանք Սահմանադրության հանրաքվեի, ժողովուրդը կասի չէ Սահմանադրությանը, մենք էլ հրաժարկան կտանք, կգնանք»:

Միրզոյանը նաև հավելեց. «Եթե հաստատվի, որ դա վերջին քայլն է, որը պակասում է մեզ խաղաղությանը, գալի՞ս եք գնանք դրան»:

28 Հոկտեմբեր, 2026 19:16
Վեր