Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` հատուկ անդրադարձ կատարելով զինված ուժերում և անվտանգային համակարգերում կանանց առաջնորդության խթանման կարևորությանը:
Կողմերը քննարկել են մարդու իրավունքներին առնչվող հարցերով հետագա համագործակցության հնարավորությունները և նախանշել փոխգործակցության ընդլայնման ուղղությունները։


