Չի ստացվում երրորդ երկրներով, դառը իրականությունը սա է․ Արարատ Միրզոյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին Zarkerak - Չի ստացվում երրորդ երկրներով, դառը իրականությունը սա է․ Արարատ Միրզոյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին
Zarkerak Zarkerak - Չի ստացվում երրորդ երկրներով, դառը իրականությունը սա է․ Արարատ Միրզոյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին
Չի ստացվում երրորդ երկրներով, դառը իրականությունը սա է․ Արարատ Միրզոյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին

Չի ստացվում երրորդ երկրներով, դառը իրականությունը սա է․ Արարատ Միրզոյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դա մեր մշտական օրակարգի մասն է, բայց անընդհատ չեմ սիրում ասել, քանի որ զգայուն հարց է․ կամ արդյունք կա կամ չկա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների հարցին, ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուզում ես 24 ժամ դրա մասին խոսա, ում է պետք քո ջանքերը, եթե արդյունքը չի ստացվում։ Արդյունքը շատ կոնկրետ է և չափելի՝ պահվող անձը ազատ արձակվում է թե չէ»,-ասաց նա։


Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ շատ բան են արել, սակայն կան բաներ որոնց մասին չի ուզում ասել, քանի որ այլ երկրների անուններ պետք է տա և նրանց գուցե վատ դրության մեջ դնի և դա կվնասի մեր միջազգային կապերի։ «Ինչ իմաստ ունի ասել, թե ինչեր ենք ասել եթե արդյունքը չկա։ Ասում են՝ կա տարբերակ, գնացեք դիմեք երրորդ երկրին, դիցուք Մադագասկարին, Մադագասկարը գնա այցելի հայ գերիների, կամ միջնորդի ազատ արձակել, հիմա իրենք դա գիտեն, մենք էլ դա չգիտե՞նք, կապեր չունե՞նք։ Հիասթափեցնեմ Ձեզ, դիմել ենք չի ստացվում, չեմ ուզում այդ երկրների անունները տալ, քանի որ դեռ աշխատելու ենք նրանց հետ, չի ստացվում երրորդ երկրներով»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ ուրիշ երկրների խնդրել են, դիմել են, բայց ասել են գործ չունեք այդ հարցի շուրջ։ «Ուզո՞ւմ եք դառը իրականությունը սա է, մենք ունենք այստեղ ճանապարհ, աշխատում ենք այդ ուղղությամբ և այդ ճանապարհը ուղիղ անցնում է Ադրբեջանի հետ մեր ուղիղ երկխոսության միջով»,-ասաց նա։

28 Հոկտեմբեր, 2026 17:10
Վեր