Ավանեսյանն ու Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցությունը Zarkerak - Ավանեսյանն ու Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցությունը
Zarkerak Zarkerak - Ավանեսյանն ու Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցությունը
Ավանեսյանն ու Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցությունը

Ավանեսյանն ու Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ուրախ էի հանդիպելու COP17-ի շրջանակում այս օրերին Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Սոցիալական իրավունքների, առողջապահության և բնապահպանության տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիտեզին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Քննարկեցինք վերանայված Եվրոպական սոցիալական խարթիայի 11-րդ հոդվածի վավերացման գործընթացի շուրջ տարված աշխատանքները. այն կնպաստի մեր երկրում առողջության իրավունքի արդյունավետ իրացմանը:

Ներկայացրի նաև դեկտեմբերի 4-ին կայանալիք Առողջապահական գրագիտության նախարարական բարձր մակարդակի համաժողովին և Հռոմի հռչակագրին միանալու նախապատրաստական աշխատանքները:

Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք ընդլայնելու համագործակցության շրջանակը»,- գրել է նախարարը:

 

28 Հոկտեմբեր, 2026 21:37
Վեր