Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, փլուզման հետևանքով 1 հոգու փլատակների տակից դուրս են բերել, և տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Այս պահին փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել տատիկին։ Նրանք օգտագործում են հատուկ տեխնիկա ։Տեղում հերթապահություն են իրականացնում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Թե ինչն է եղել տան մի մասի փլուզման պատճառը, պարզվում է, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ փլուզումը գազի արտահոսքի հետ կապ չունի։
Համայնքային ոստիկանները պարզում են տան սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

