Որքա՞ն է հարկատուն վճարում վարչապետի Կոնդի առանձնատան և որքա՞ն Էդգար Ղազարյանի նման պատգամավոր ունենալու համար․ Արման Եղոյանը հաշվարկ ներկայացրեց Zarkerak - Որքա՞ն է հարկատուն վճարում վարչապետի Կոնդի առանձնատան և որքա՞ն Էդգար Ղազարյանի նման պատգամավոր ունենալու համար․ Արման Եղոյանը հաշվարկ ներկայացրեց
Zarkerak Zarkerak - Որքա՞ն է հարկատուն վճարում վարչապետի Կոնդի առանձնատան և որքա՞ն Էդգար Ղազարյանի նման պատգամավոր ունենալու համար․ Արման Եղոյանը հաշվարկ ներկայացրեց
Որքա՞ն է հարկատուն վճարում վարչապետի Կոնդի առանձնատան և որքա՞ն Էդգար Ղազարյանի նման պատգամավոր ունենալու համար․ Արման Եղոյանը հաշվարկ ներկայացրեց

Որքա՞ն է հարկատուն վճարում վարչապետի Կոնդի առանձնատան և որքա՞ն Էդգար Ղազարյանի նման պատգամավոր ունենալու համար․ Արման Եղոյանը հաշվարկ ներկայացրեց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետի աշխատակազմի ծախսերը, որոնք ենթադրում են գրիչի ձեռքբերումից մինչև հիմնանորոգումներ, վերանորոգումներ, աշխատավարձեր, ներկայացուցչական ծախսեր, գործողություններ, այդ բոլոր ծախսերի համար նախատեսված է շուրջ 5 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ԱԺ մշտական հանձնաժողովներում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի հարցին, թե Կոնդի ամառային տնտեսության համար որքան գումար է ծախսվում, ինչ արժի մեկ օրվա կյանքը քաղաքացիների համար։

Նա նշեց, որ Կոնդի առանձնատան ծախսերի գինը 709 միլիոն դրամ է, իսկ վարչապետի աշխատակազմից որևէ պետական միջոց չի հատկացվել վարչակազմին, հեծանվավազքին։

«Խոսքը անհատին պատկանող առանձնատան մասին չէ, այն սպասարկում է երկրի ղեկավարներին, մինչ Նիկոլ Փաշինյանը և ապագայում ևս»,-ասաց նա և նշեց, որ պետական շենքերը ունեն պահպանության կարիքներ, որոնք պահանջում են նյութական ներդրում և բոլորի պարտքն է դրանք պահպանել և ժառանգել հաջորդ իշխանություններին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արման Եղոյանը նշեց, որ Կոնդի առանձնատան ծախսերը, եթե բաժանվի հարկատուների մոտավոր թվի վրա՝ մեկ միլիոն, անում է տարեկան ամեն հարկատուի կողմից վճարվող 709 դրամ, ամսական 59 դրամ։

«Այսինքն մոտավորապես մեկ կիլովատ ժամ էներգիա հոսանքի գին, որքան կծախսի այս սենյակում այս նիստը անելու ժամանակ էներգահամակարգը, այդ թվում Էդգար Ղազարյանի հարցեր տալու համար, խոսափողի համար, լուսավորության համար, որ ինքը տեսանելի լինի։ Ի հավելումն սրա՝ հարկատուն պարոն Ղազարյանի նման պատգամավոր ունենալու վրա ծախսում է տարեկան 7600 դրամ, բա այնտեղ մենակ վարչապետնա՞, կամ այդ ծախսը մեկ հոգու համա՞ր է, կամ որևէ մեկի համա՞ր է, թե ընդհանրապես պետության համար է։ Իր հաշիվը ուզում է սաղիս վրա բաժանի, ուրիշների հաշիվը մեկ մարդու վրա է գրում։ Ամսական 633 դրամ է ծախսում Հայաստանի հարկատուն, որ Հայաստանը ունենա Ազգային ժողով, ներառյալ Էդգար Ղազարյանի նման պատգամավոր, այսինքն տասն անգամ ավելի շատ։ Այդ խոսափողը քիչ օգտագործեք, որ քիչ գումար ծախսվի, պարո՛ն Ղազարյան, հոսանք է գրում»,-ասաց նա։

03 Նոյեմբեր, 2026 12:20
Վեր