Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում Zarkerak - Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում
Zarkerak Zarkerak - Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում
Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում

Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակը։ Տղամարդկանց 100-յակում Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ։

Հայկ Մարտիրոսյանը 48-րդն է, Շանթ Սարգսյանը՝ 72-րդը, Արամ Հակոբյանը՝ 77-րդը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 83-րդ հորիզոնականում է։ 100-յակում են նաև մեր հայրենակիցներ, ԱՄՆ դրոշի տակ խաղացող Լևոն Արոնյանը՝ 20-րդ հորիզոնական, և Սամուել Սևյանը՝ 40-րդ։

Կանանց դասակարգման աղյուսակում Մարիամ Մկրտչյանը 34-րդ տեղում է։ Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 68-րդ, Լիլիթ Մկրտչյանը՝ 76-րդ հորիզանականը։ Մեր հայրենակից Կարինա Համաբարձումովան՝ Ռուսաստանից, 73-րդն է, իսկ Տաթևւ Աբրահամյանը՝ Միացյալ Նահանգներից՝ 96-րդը։

02 Նոյեմբեր, 2026 23:54
Վեր