Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Zarkerak - Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը
Zarkerak Zarkerak - Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը
Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը

Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում նոյեմբերի 2-ին խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի օջախը գտնվում է «Կայարանային հրապարակ» մետրոյի կայարանի անմիջական հարևանությամբ: Այրվում է կայարանին կից գործող հետիոտնային կամուրջը: Ականատեսների տարածած տեսանյութերում երևում են տարածքից բարձրացող թանձր սև ծուխը և բաց կրակը:

Դեպքի վայր են ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության բազմաթիվ հրշեջ-փրկարարական բրիգադներ։ Ոստիկանությունը սահմանազատել է տարածքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Իրականացվում են ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհի բռնկման հստակ պատճառները, ինչպես նաև տուժածների կամ հասցված նյութական վնասի չափի վերաբերյալ պաշտոնական տվյալները դեռևս ճշտվում են:

02 Նոյեմբեր, 2026 22:15
Վեր