Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Zarkerak - Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Zarkerak Zarkerak - Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են երկրի Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից:

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ «Գյոյթեփե» սահմանապահ ջոկատի տեղամասում մի խումբ անձինք փորձել են ապօրինի հատել սահմանը Իրանի կողմից։ Սահմանապահները պահանջել են կանգ առնել և նախազգուշական կրակոցներ են արձակել։ Խախտողներից մեկը պատասխան կրակ է բացել, ինչից հետո վնասազերծվել է։

Իրանական կողմը տեղեկացվել է միջադեպի մասին։ Հարուցվել է քրեական գործ, քննությունն իրականացնում են Պետական սահմանապահ ծառայությունը և Ռազմական դատախազությունը։

02 Նոյեմբեր, 2026 15:10
Վեր