«Մեկը երկուսի համար». ներկայացում՝ հայրենիքից հեռանալու, ընտանիքի, մարդկային հարաբերությունների մասին Zarkerak - «Մեկը երկուսի համար». ներկայացում՝ հայրենիքից հեռանալու, ընտանիքի, մարդկային հարաբերությունների մասին
Zarkerak Zarkerak - «Մեկը երկուսի համար». ներկայացում՝ հայրենիքից հեռանալու, ընտանիքի, մարդկային հարաբերությունների մասին
«Մեկը երկուսի համար». ներկայացում՝ հայրենիքից հեռանալու, ընտանիքի, մարդկային հարաբերությունների մասին

«Մեկը երկուսի համար». ներկայացում՝ հայրենիքից հեռանալու, ընտանիքի, մարդկային հարաբերությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 13-ին 19:00 Պարոնյանի թատրոնում տեղի կունենա «Մեկը երկուսի համար» կատակերգության պրեմիերան։

Ներկայացումը հասցրել է վայելել հանդիսատեսի սերը ՌԴ-ում և ԱՄՆ-ում:

Պիեսի հեղինակն ու բեմադրիչը Համլետ Ղալեչյանն է, կոմպոզիտորն՝ Արթուր Մկրտչյանը։ 

Ներկայացման մեջ հանդես են գալիս դերասաններ Արման Նավասարդյանը, Աշոտ Քեշչյանը:

Ներկայացման պատմության կենտրոնում Հայաստանում աշխատանք չգտնելուց հետո Մոսկվա արտագնա աշխատանքի մեկնած Արմենակն է, ով առողջական խնդիրների պատճառով հայտնվում է հիվանդանոցում։ Թյուրիմացության հետևանքով նրան ընդունում են մեկ այլ հիվանդի՝ սփյուռքահայ գործարար Արմենի փոխարեն։

Հիվանդանոցում հայտնված երկու բոլորովին տարբեր աշխարհայացք ունեցող տղամարդկանց հանդիպումը դառնում է բազմաթիվ կատակերգական իրավիճակների պատճառ։ Հայրենիքի, ընտանիքի, հարաբերությունների, կյանքի և մարդկային արժեքների շուրջ նրանց անվերջ վեճերը աստիճանաբար վերածվում են ոչ միայն զվարճալի երկխոսությունների, այլև միմյանց աշխարհայացքը փոխող հարաբերության։

Եթե Արմենը կյանքին ու հարաբերություններին մոտենում է հաշվենկատ և պրագմատիկ դիրքերից, ապա Արմենակի անկեղծությունն ու մարդկային պարզությունը աստիճանաբար ազդում են նրա մտածելակերպի վրա։ Երկու հերոսների հակադրության միջոցով ներկայացումը հումորի լեզվով անդրադառնում է հայրենիքից հեռանալու, ընտանիքի, մարդկային հարաբերությունների և արժեքների թեմաներին։

«Մեկը երկուսի համար» ներկայացման տևողությունը 2 ժամ 30 րոպե է։ Կատակերգական երկխոսություններն ու բեմական իրավիճակները համադրված են սոցիալական և մարդասիրական թեմաների հետ՝ ստեղծելով ներկայացում, որը նախատեսված է տարբեր սերունդների հանդիսատեսի համար։

Ներկայացման մասին
Ներկայացման անվանում՝ «Մեկը երկուսի համար»
Ժանր՝ դրամա-կատակերգություն
Պիեսի հեղինակ և բեմադրիչ՝ Համլետ Ղալեչյան
Կոմպոզիտոր՝ Արթուր Մկրտչյան
Դերերում՝ Արման Նավասարդյան, Աշոտ Քեշչյան
Տևողություն՝ 2 ժամ 30 րոպե
Վայր՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Ամսաթիվ՝ նոյեմբերի 13, ժամը՝ 19:00

 

02 Նոյեմբեր, 2026 15:00
Վեր