Աժ-ում ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում երեք որոշում է կայացվել. Արսեն Թորոսյանը մանրամասնում է Zarkerak - Աժ-ում ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում երեք որոշում է կայացվել. Արսեն Թորոսյանը մանրամասնում է
Zarkerak Zarkerak - Աժ-ում ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում երեք որոշում է կայացվել. Արսեն Թորոսյանը մանրամասնում է
Աժ-ում ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում երեք որոշում է կայացվել. Արսեն Թորոսյանը մանրամասնում է

Աժ-ում ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում երեք որոշում է կայացվել. Արսեն Թորոսյանը մանրամասնում է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօրվա դրությամբ մենք ունենք 8923 տրված սերտիֆիկատ և 5279 իրացված սերտիֆիկատ: Ծրագիրը շարունակվում է: Այդ մասին 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ ասաց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

«Համեմատելով նախորդ շաբաթվա հետ՝ գումարած 80 սերտիֆիկատ նոր տրվել է, գումարած 80-ը իրացվել են»,- ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ ԱԺ-ում օրերս ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում կայացվել են երեք որոշումներ, որոնք դեռ պետք է դառնան Կառավարության որոշումներ:

Առաջինը հիփոթեքային վարկով տուն ձեռք բերած քաղաքացիներին թույլ տալն է, որ սերտիֆիկատով մարեն հիփոթեքի գումարը. այն ուներ ժամկետ, որը սպառվել էր:

«Կարծում ենք՝ արժի ընդառաջել այս հարցով: Երևանամերձ մարզերում եկամտային հարկի վերադարձով հիփոթեքային ծրագրի ավարտն այս տարվա վերջ է տեղի ունենալու, և շատ քաղաքացիներ, չկարողանալով իրենց հարցը լուծել որոշ փաստաթղթերի բացակայության պատճառով, չեն կարողանում սերտիֆիկատ ձեռք բերել, բայց կարողանում են իրենց աշխատանքի վայրից ստացածեկամուտով ձեռք բերել տուն: Մենք այդ հարցը կփորձենք երկարացնել մինչև դեկտեմբերի 31-ը»,- ասաց նախարարը:

Երկրորդ առաջարկն այն է, որ թույլ տրվի դրական մնացորդը ծախսել մայր գումարի մարման համար: Մինչև այդ դա թույլարված էր կահույք, կենցաղային տեխնիկա և ծախսերի համար:

«Երրորդն ընտանիքում ծնվող երեխաների մասով նոր սերտիֆիկատի տրամադրումն է, այդ ժամկետը նորից կերկարացվի մինչև այս պահին ծրագրի ժամկետի ավարտը»,- ասաց նախարարը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ երեք առաջարկները շուտով կդրվեն շրջանառության և կընդունվեն:

02 Նոյեմբեր, 2026 17:03
Վեր