Ադրբեջանը պատերազմը շարունակելու փոխարեն ընտրել է Հայաստանի հետ հավերժ խաղաղության ուղին. Հիքմեթ Հաջիև Zarkerak - Ադրբեջանը պատերազմը շարունակելու փոխարեն ընտրել է Հայաստանի հետ հավերժ խաղաղության ուղին. Հիքմեթ Հաջիև
Zarkerak Zarkerak - Ադրբեջանը պատերազմը շարունակելու փոխարեն ընտրել է Հայաստանի հետ հավերժ խաղաղության ուղին. Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանը պատերազմը շարունակելու փոխարեն ընտրել է Հայաստանի հետ հավերժ խաղաղության ուղին. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանը պատերազմը շարունակելու փոխարեն ընտրել է Հայաստանի հետ հավերժ խաղաղության ուղին. Հիքմեթ Հաջիև

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության, տնտեսական համագործակցության և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման մասին։

Ըստ Հաջիևի՝ Ադրբեջանը պատերազմը շարունակելու փոխարեն ընտրել է Հայաստանի հետ հավերժ ​​խաղաղության ուղին։ Նա նշել է, որ պատերազմից հետո խաղաղության հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան ռազմական հաղթանակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմավարությունն ուղղված է ամբողջ Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելուն։

Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է նաև երկկողմ հարաբերություններում հեռանկարային մոտեցման կարևորությանը: Նրա խոսքով՝ չնայած երկու ժողովուրդների միջև չսպիացած վերքերին ու պատմական հիշողությանը` անհրաժեշտ է առաջ շարժվել և աշխատել կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

Հաջիևը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերություններն արդեն սկսվել են։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանն առաջարկում է Հայաստանին միանալ տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցին՝ ստեղծելով նոր հնարավորություններ հաղորդակցությունների զարգացման համար։

Իլհամ Ալիևի օգնականը հավելել է, որ կանաչ էներգիան նույնպես կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղաշինության և տնտեսական համագործակցության բաղադրիչներից մեկը: Հաջիևն ընդգծել է, որ տարածաշրջանը բաժանարար գծերով և պատերով բաժանելու փոխարեն անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը և խուսափել Հարավային Կովկասի հետագա պառակտումից:

30 Հոկտեմբեր, 2026 17:15
Վեր