Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր Zarkerak - Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Zarkerak Zarkerak - Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է մանրամասներ այն հաջողված ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացվում են նախարարության կողմից և ուղղված են պետական կառավարման համակարգում իրականացվող աշխատանքներում երիտասարդների ներգրավմանը, կամավորության և փորձնակի ինստիտուտների զարգացմանը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել «Դարձիր կամավոր», «Բանավիճում են երիտասարդները», «Իրավունքի ամառային դպրոց» և այլ նախաձեռնություններին: Սրբուհի Գալյանը նշել է, որ դրանք միտված են պետական համակարգում երիտասարդների դերի բարձրացմանը, նրանց ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը և այլն: Ընդգծվել է նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններն այլ գերատեսչություններում ևս իրականացնելու և համակարգային դարձնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ծավալվել է քննարկում կամավորության և փորձնակի ինստիտուտի զարգացման հնարավորությունների, պետական կառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվման արդյունավետ մեխանիզմների մշակման շուրջ: Այս համատեքստում, կարևորվել է կայուն և վերահսկելի համակարգի ներդրումը, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակից լինել համայնքի և պետության զարգացման գործին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ փորձնակի և կամավորության ինստիտուտները լավ հնարավորություն են երիտասարդների համար ներգրավվելու պետական կառավարմանը և անհրաժեշտ է համակարգային լուծումներ ու կարգավորումներ իրականացնել այս ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում, վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:

30 Հոկտեմբեր, 2026 16:29
Վեր