Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը Zarkerak - Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը
Zarkerak Zarkerak - Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը
Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Աշտարակ միլկ» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, գ․ Պրիվոլնոյե, 2-րդ փողոց հասցեում գործող կաթի մթերման կետում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

- արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության համակարգով,

- արտադրական շինության հատակը չի ունեցել հարթ մակերես, պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

- արտադրական շինության պատերի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, հեշտորեն չեն մաքրվել և ախտահանվել,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

- սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող ջուրը, որն անմիջական շփման մեջ է գտնվել պարենային հումքի և փաթեթավորման նյութերի հետ, չի համապատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ խմելու ջրին ներկայացվող պահանջներին,

- բոլոր սարքավորումները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

 

 

30 Հոկտեմբեր, 2026 15:38
Վեր