ՀԾԿՀ-ում Huawei-ի հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորությունները Zarkerak - ՀԾԿՀ-ում Huawei-ի հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորությունները
Zarkerak Zarkerak - ՀԾԿՀ-ում Huawei-ի հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորությունները
ՀԾԿՀ-ում Huawei-ի հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորությունները

ՀԾԿՀ-ում Huawei-ի հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Huawei ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական բնութագրերը և շահագործման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում Huawei-ի փորձագետները ներկայացրել են էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական բնութագրերն ու ստանդարտները, ինչպես նաև այդ համակարգերի շահագործման պայմանները և աշխատանքային ցիկլերը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ պահեստավորման համակարգերի կիրառման միջազգային օրինակների դիտարկմամբ։

30 Հոկտեմբեր, 2026 18:17
Վեր