Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Խոսքը նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելուն կողմ քվեարկելու մասին է, այսինքն՝ նրանք չեն քվերակում նրան, որ այս Սահմանադրությունը փոփոխվի, նրանք պետք է քվերակեն, որպեսզի ժողովուրդը որոշի այս նոր Սահմանադրությունն ընդունում է, թե՝ ոչ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Ալեքսանյանի խոսքով՝ փաստացի ընդդիմությունն ասում է, որ դեմ է քվեարկելու ժողովրդի որոշելուն. «Արամ Վարդևանյանը հարցրեց՝ իսկ որտեղ է երաշխիքը, որ սրանից հետո նոր բաներ չեն լինի, շատ հետաքրքրական հարց է, եթե այդ հարցի պատասխանը նա է, որ կա նման երաշխիք: Այս հարցը լեգիտիմ հարց է, հիմա եթե պարզվում է, որ սա վերջն է, վերջանում է ամեն ինչ՝ տասնամյակների արյունալի կոնֆլիկտը, դրա մետաստազները վերանում են, արդյոք դա այնպիսի առաջարկ է, որից ընդդիմությունը կամ ինչ-որ մեկը կարող է հրաժարվել»:
Եթե խորհրդարանը չհաստատի հանրաքվեն՝ ըստ Ալեքսանյանի, կարող են լինել արտահերթ ընտրություններ. «Դա ակնհայտորեն այս ընդդիմության շահերից չբխող արտահերթ ընտրություններ են լինելու, առնվազն ՏԻՄ ընտրությունները դրա մասին են խոսում»:


