Նոյեմբերին կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյանը՝ հնարավոր սցենարների մասին Zarkerak - Նոյեմբերին կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյանը՝ հնարավոր սցենարների մասին
Zarkerak Zarkerak - Նոյեմբերին կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյանը՝ հնարավոր սցենարների մասին
Նոյեմբերին կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյանը՝ հնարավոր սցենարների մասին

Նոյեմբերին կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյանը՝ հնարավոր սցենարների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր գլխավոր նպատակներից մեկն է՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ 2027թ. պետբյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով նոր Սահմանադրության հետ կապված քննարկումներին՝ վարչապետը նշեց. «Վերջին շրջանում, երբ ակտիվացան քննարկումները ՀՀ-ում նոր Սահմանադրություն ընդունելու թեմայի առիթով, ընդդիմության ներկայացուցիչներն արեցին որոշակի հարցադրումներ, որոնք քննարկելով մենք հանգեցինք այն եզրակացության, թե անկախ նրանից ինչքանով է տվյալ դեպքում պատճառահետևանքային կապերն ուղիղ ու հիմնավորված, այնուամենայնիվ այդ հարցադրումները լեգիտիմ են և պիտի ստանան կոնկրետ պատասխաններ: Մասնավորապես՝ խոսքը հետևյալ հարցադրման մասին է, թե երբ օրինակ՝ ՀՀ-ն ընդունի նոր Սահմանադրություն, արդյոք դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայանգիր կստորագրվի և արդյոք ստորագրված խաղաղության համաձայնագիրը նշանակում է, որ տեղի է ունենալու համապարփակ խաղաղություն և արդյոք դա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կոնֆլիկտային օրակարգեր այլևս չեն լինելու: Առաջիկայում մեր ջանքերն ուղղված են լինելու հենց այս հարցերի պատասխանը ստանալուն»:

Ըստ Փաշինյանի՝ իրենց խոսույթն ու քաղաքական դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը, որ ներքին օրակարգերն արտաքին պերիմետրում և դրանից դուրս չեն քննարկում. «Առերեսվելով ՀՀ-ում շարունակաբար բարձրացվող և ընդգծվող հարցերին՝ սա թերևս մի թեմա է, որով պետք է զբաղվենք: Եթե ՀՀ կառավարող մեծամասնությունն աշխատանքի արդյունքում այս բարձրացված հարցին հստակ դրական պատասխան տա և համոզիչ պատասխաններ տա նաև դրանից հետևող հարցերին, եթե մենք այսպիսի դրական պատասխանների պայմաններում գնանք նոր Սահմանադրության ընդունման գործընթացով, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգա ընտրական տեղամասեր և հանրաքվեի ընթացքում կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը: Եթե մենք այս հարցերին ունենանք հստակ դրական պատասխաններ և եթե պարզվի, որ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության հետագա ընդունման գործընթացը և դեմ է արտահայտվում դրան, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական և համապարփակ խաղաղությանը: Այդ պարագայում միանշանակորեն հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ և կարծում եմ, որ ՀՀ-ում կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը: Նոր Սահմանադրության ընդունման գործընթացի հետ կապված իմ վստահությունը և լավատեսությունը շարունակաբար աճում է»:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ հավանականությունը մեծ է, որ նոյեմբերին կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը:

02 Նոյեմբեր, 2026 11:38
Վեր