Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ. լուսանկարներ Zarkerak - Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ. լուսանկարներ
Zarkerak Zarkerak - Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ. լուսանկարներ
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ. լուսանկարներ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ. լուսանկարներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 30-31-ը «Պաշտպանության ոլորտի առանձնահատկությունները» խորագրով դասընթացի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

130.jpg (183 KB)

Հանդիպման ընթացքում պաշտպանության ոլորտի տարբեր ուղղությունների, իրականացվող աշխատանքների և ընթացիկ զարգացումների վերաբերյալ բանախոսություններով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը, ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը։

131.jpg (182 KB)

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել բանախոսներին։

132.jpg (156 KB)

Երկօրյա միջոցառման շրջանակում լրագրողներն այցելել են նաև բանակային դիրք և ամրացված շրջան, ինչպես նաև մարզերից մեկում գտնվող ՊՆ զորավարժադաշտում մասնակցել հրաձգության գործնական պարապմունքի։

133.jpg (112 KB)144.jpg (161 KB)147.jpg (172 KB)

02 Նոյեմբեր, 2026 11:07
Վեր