ՀՀ-ն ունի պատմական հնարավորություն արևմուտքն ու արևելքը միմյանց կապող օղակ դառնալու համար. Փաշինյան Zarkerak - ՀՀ-ն ունի պատմական հնարավորություն արևմուտքն ու արևելքը միմյանց կապող օղակ դառնալու համար. Փաշինյան
Zarkerak Zarkerak - ՀՀ-ն ունի պատմական հնարավորություն արևմուտքն ու արևելքը միմյանց կապող օղակ դառնալու համար. Փաշինյան
ՀՀ-ն ունի պատմական հնարավորություն արևմուտքն ու արևելքը միմյանց կապող օղակ դառնալու համար. Փաշինյան

ՀՀ-ն ունի պատմական հնարավորություն արևմուտքն ու արևելքը միմյանց կապող օղակ դառնալու համար. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԹՐԻՓՓ նախագիծը տարածք չունի: Քանի որ մենք ունենք վավերացված միջազգային պայմանագիր, որը ՀՀ-ում բարձրագույն իրավաբանական ուժ ունի, ՀՀ տարածքում տարբեր տեղերում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր: Այս մասին ԱԺ-ում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրինակ՝ հույս ունենք, որ եթե մի օր Հայաստանով անցնի տարանցիկ գազամուղ, ամենևին փաստ չէ, որ այդ գազամուղը անցնելու է Հայաստանի հարավով, կամ երբ ՀՀ-ով անցնի նավթամուղ, ամենևին էլ փաստ չէ, որ այդ նավթամուղը անցնելու է Հայաստանի հարավով: Գոնե մեր նախնական քննարկումները ցույց են տալիս, որ ավելի հավանական է, որ բոլորովին այլ երթուղով կանցնի: Էլ չեմ ասում, որ երկարաժամկետ հեռանկարում ամենևին էլ փաստ չէ, որ Հայաստանի Հանրապետությունում միջազգային նշանակություն ունեցող երկաթուղիներ գործելու են միայն ԹՐԻՓՓ ծրագրի շրջանակներում: Կամ ամենևին էլ փաստ չէ, որ ԹՐԻՓՓ նախագիծը երկաթուղի ունենալու է միայն Հայաստանի հարավում»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ Հայաստանն ունի պատմական հնարավորություն արևմուտքն ու արևելքը միմյանց կապող օղակ դառնալու համար:

«Որ ասում ենք արևմուտքն ու արևելքը միմյանց կապել, ի նկատի ունենք ամենամեծ շուկաների կապը՝ ամենամեծ շուկաների հետ, կամ ամենամեծ արդյունաբերական համակարգերի կապը՝ ամենամեծ արդյունաբերական համակարգերի հետ, կամ ամենամեծ բնակչությունների կապը՝ ամենամեծ բնակչությունների հետ»,-ասաց վարչապետը:  

Փաշինյանը նաև ընդգծեց, որ արևելք-արևմուտք ամենակարճ կապը անցնում է Հայաստանի հյուսիսով:

«Առիթ ունեցել եմ ասելու, որ այդ կարճ կապը անցնում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով: Հետևաբար մենք պետք է ամեն ինչ անենք այս ուղղությամբ մեծ ներդրումներ ներգրավելու համար»,-ասաց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ այս ուղղությամբ կենտրոնացվածությունը լինելու է երկաթուղու և ավտոճանապարհների վերանորոգման վրա:

02 Նոյեմբեր, 2026 11:12
Վեր