Այս համակարգը շատ էական է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնելու ճանապարհին. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին Zarkerak - Այս համակարգը շատ էական է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնելու ճանապարհին. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Zarkerak Zarkerak - Այս համակարգը շատ էական է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնելու ճանապարհին. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Այս համակարգը շատ էական է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնելու ճանապարհին. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Այս համակարգը շատ էական է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնելու ճանապարհին. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկեցինք կենսաչափական անձնագրերի համակարգը, որը շատ էական և մեծ բարեփոխում է: Նման մի բարեփոխում արդեն իսկ ձախողվել է Հայաստանի պատմության ընթացքում, մենք այսօր ներդրել ենք կենսաչափական անձնագրերի ժամանակակից բոլոր պահանջներին և պայմաններին համապատասխանող համակարգ և այս համակարգը շատ էական է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունները բարեհաջող ավարտին հասցնելուն և ակնկալվող արդյունքին, այն է՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնելու ճանապարհին»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ 2027թ. պետբյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ այս խնդիրը լուծելու համար բավականին բարդ բարեփոխումների անհրաժեշտություն կա. «Եթե մենք ուզում ենք, որ վիզաներն ազատականացվեն, դա նշանակում է՝ առնվազն որոշ ուղղություներով մենք պետք է համապատասխանենք եվրոպական ստանդարտներին հենց այս խնդրի լուծման համատեքստում: Մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու իմաստով: Սա ենթադրում է մասնավորապես սահմանապահ զորքերի կարգավիճակի որոշակի վերափոխում և այն, որ առնվազն միջնաժամկետում ՀՀ բոլոր պետական սահմանները պետք է վերահսկվեն ՀՀ սահմանապահ համապատասխան ծառայության կողմից: Արդեն մի քանի տարի ՀՀ սահմանային բոլոր անցման կետերը վերահսկվում են բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի կողմից, և մենք քայլ-քայլ ՀՀ ամբողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը»:

Փաշինյանը նշեց, որ կենսաչափական անձնագիր ունեցողներն առաջիկայում ՀՀ սահմանը կարող են հատել էլեկտրոնային անցակետերի միջոցով. «Առաջինը նման հնարավորություն կստեղծվի «Զվարթնոց» օդանավակայանում, հետո նաև ՀՀ սահմանային բոլոր անցման կետերում: Մենք պետք է սկսենք բանակցություններ այլ երկրներում ՀՀ քաղաքացիների համար այս ծառայությունները հասանելի դարձնելու համար»:

02 Նոյեմբեր, 2026 11:08
Վեր