Ամփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը Zarkerak - Ամփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը
Zarkerak Zarkerak - Ամփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը
Ամփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Ամփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում 2026 թվականի նոյեմբերի 1-ին տեղի են ունեցել «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը, որոնց արդյունքներով դատախաղ-մրցույթի հաղթող թիմ է ճանաչվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմը (թիմ 3)։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Երևանի պետական համալսարանի և Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ մեկնարկելէր «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին։

«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթում իրենց ուժերն են փորձել Հայաստանում գործող տարբեր բուհերի 55 ուսանողներից բաղկացած 14 թիմեր:

Մրցույթին՝ որպես դատավորներ, ներգրավված են եղել ավելի քան 40 իրավաբան՝ դատավորներ, դատախազներ, փաստաբաններ և իրավաբան-գիտնականներ։

Դատախաղ-մրցույթի շրջանակում 2026 թվականի հոկտեմբերի 24-ին մրցույթի մասնակիցների համար Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր Վարպետաց դաս։

2026 թվականի հոկտեմբերի 30-31-ին Երևանի պետական համալսարանում անցկացվել էր նախընտրական՝ բանավոր երկօրյա փուլը, որի ընթացքում մասնակիցները հանդես էին եկել հայցվորի և պատասխանողի դիրքերից՝ առաջադրված խնդրի վերաբերյալ ներկայացնելով իրենց իրավական փաստարկները, պաշտպանելով դիրքորոշումներն ու պատասխանելով դատավորների հարցերին։

Նախընտրական փուլի արդյունքներով՝ կիսաեզրափակիչ փուլ էին անցել 4 թիմեր՝ մեկական թիմ՝ Երևանի պետական համալսարանից ու Պետական կառավարման ակադեմիայից և երկու թիմ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանից։

Գլխավոր դատախազության շենքում 2026 թվականի նոյեմբերի 1-ին ամփոփվել են մրցույթի կիզաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի արդյունքները։

 

02 Նոյեմբեր, 2026 15:51
Վեր