ՀՀ դեսպանն Իրանի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի հիմնական սկզբունքները Zarkerak - ՀՀ դեսպանն Իրանի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի հիմնական սկզբունքները
Zarkerak Zarkerak - ՀՀ դեսպանն Իրանի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի հիմնական սկզբունքները
ՀՀ դեսպանն Իրանի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի հիմնական սկզբունքները

ՀՀ դեսպանն Իրանի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի հիմնական սկզբունքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեսպան Գրիգոր Հակոբյանը ՀՀ դեսպանությունում ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանին և անդամներ Գեղարդ Մանսուրյանին, Սեյեդ Մոհամմադ Սաադաթ Էբրահիմիին և Սեյեդ Մոհամմադ Ջամալիանին: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների փոխգործակցությանը, գործող բարեկամության խմբերի միջև շփումներն առավել ակտիվացնելու քայլերին:

Դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ պատգամավորներին է ներկայացրել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ընդգծել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը, որի համատեքստում ՀՀ դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել ԹՐԻՓՓ ուղու շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն ու հիմնական սկզբունքները:

02 Նոյեմբեր, 2026 16:53
Վեր