Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակելու հարցը քննարկվում է. Թորոսյան Zarkerak - Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակելու հարցը քննարկվում է. Թորոսյան
Zarkerak Zarkerak - Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակելու հարցը քննարկվում է. Թորոսյան
Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակելու հարցը քննարկվում է. Թորոսյան

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակելու հարցը քննարկվում է. Թորոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրի ժամկետն այս պահին ավարտվում է 2026 թվականի վերջին, սակայն դրա շարունակականության հարցը քննարկվում է։

Այս մասին հայտնել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծրագրերը։

Նրա խոսքով՝ զբաղվածության ծրագրի համար նախատեսվել է մոտ 3 միլիարդ դրամ, ինչը 2026 թվականի հաստատված ցուցանիշից 8,5 միլիարդ դրամով պակաս է։ Նախարարը նվազումը կապել է անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագրի ժամկետի ավարտի հետ։

«Այս ծրագիրն այս տարվա վերջին այս պահի դրությամբ դադարում է, որովհետև ժամկետ ուներ։ Եվ, իհարկե, մենք հիմա քննարկում ենք դրա շարունակականության հարցը։ Եթե որոշում կայացվի շարունակել, համապատասխան փոփոխությունները կարվեն»,- նշել է Թորոսյանը։

Նա պարզաբանել է, որ ծրագրի շարունակման վերաբերյալ որոշում չկայացվելու դեպքում բյուջետային հատկացումը կմնա ներկայացված տարբերակով։

Միաժամանակ Թորոսյանն ընդգծել է, որ ֆինանսավորման նվազումը չի նշանակում զբաղվածության մյուս ծրագրերի դադարեցում։

«Մյուս զբաղվածության ծրագրերը մնում են, նոր զբաղվածության ծրագրեր են նաև ավելանում, ինչպես նաև կոնսոլիդացվում են»,- ասել է նախարարը։

02 Նոյեմբեր, 2026 17:56
Վեր