ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Zarkerak - ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
Zarkerak Zarkerak - ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից

ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առնվազն 15 մարդ է զոհվել, 81-ը՝ վիրավորվել, ԱՄՆ-ի 11 նահանգում հանգստյան օրերին Հելոուինի ժամանակ հրազենային միջադեպերից՝ հայտնել է USA Today-ը:

Ամենավատ իրավիճակը Դալասում է, որտեղ երեք կրակոցներից զոհվել է չորս մարդ, ևս 15-ը՝ վիրավորվել։ Հրազենի կիրառում է արձանագրվել նաև Ալաբամայում, Դելավերում, Իլինոյսում, Ինդիանայում, Արկանզասում, Կալիֆոռնիայում, Միչիգանում, Կոլորադոյում, Ֆլորիդայում և Միսիսիպիում։

Կրակոցների հետ կապված շատ դեպքեր են տեղի ունեցել Հելոուինի տոնակատարության վայրերի, ուսանողական ավանների և գիշերային ակումբների մոտակայքում: Սակայն հանգստյան օրերին արձանագրված մի շարք միջադեպեր էլ բոլորովին կապ չունեն ԱՄՆ-ում տարածված այս տոնի հետ։

 

 

02 Նոյեմբեր, 2026 19:13
Վեր