Կարեն Սարուխանյանը նոր պաշտոն ունի Zarkerak - Կարեն Սարուխանյանը նոր պաշտոն ունի
Zarkerak Zarkerak - Կարեն Սարուխանյանը նոր պաշտոն ունի
Կարեն Սարուխանյանը նոր պաշտոն ունի

Կարեն Սարուխանյանը նոր պաշտոն ունի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ստանձնել է Գյումրու ցանցի պետի պաշտոնը։

«Ուղիղ եռամսյա դադարից և հանգստից հետո այսօրվանից, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով, ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը։

Այս ընթացքում ստացել եմ աշխատանքի տարբեր առաջարկներ՝ թե՛ մասնավոր հատվածից, թե՛ պետական և համայնքային կառավարման ոլորտներից։ Սակայն նախընտրել եմ գործունեությունս շարունակել Գյումրիում՝ ծառայելով իմ քաղաքին ու գյումրեցիներին։

Ստանձնած պատասխանատվության լիարժեք գիտակցմամբ և հետևողական աշխատանքով շարժվում ենք առաջ՝ հանուն Գյումրու խաղաղ զարգացման»,- գրել է նա։

02 Նոյեմբեր, 2026 21:35
Վեր