Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ ծանոթանալով նրանց գործունեությանն ու իրականացվող աշխատանքներին։
Ինչպես հայտնել է մարզպետի աշխատակազմը, հանդիպման ընթացքում մարզպետն ընդգծել է թիմային աշխատանքի, փոխվստահության և արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ պատրաստ է աշխատել միասնական և գործընկերային մթնոլորտում՝ համատեղ ջանքերով ապահովելով լավագույն արդյունքներ։

Անդրադարձ է կատարվել մարզպետի աշխատակազմի գործունեության կազմակերպման, մարզի բոլոր ոլորտների առաջնահերթությունների և առկա խնդիրների վերհանման հարցերին։
Կարևորվել է յուրաքանչյուր ոլորտի նկատմամբ հետևողականությունն ու համակարգված աշխատանքը՝ Կոտայքի մարզի համաչափ զարգացման և բնակիչների խնդիրների արդյունավետ լուծման նպատակով։


