Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեր բյուջետային պլանավորումները զսպված են և ամբողջությամբ կապված են հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունների հետ, ինչպես նաև կառուցված են նախորդ տարիների ցուցանիշների հիման վրա։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, տեղեկացրեց հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը։
Ներկայացնելով աշխատակազմի 2027 թվականի բյուջետային հայտը, դրա հիմնական ուղղություններն ու նախատեսվող արդյունքները՝ հայտնեց, որ ծրագիրն ընդգրկում է 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ։
««Հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովում» միջոցառման համար ներկայացրել ենք 1 միլիարդ 719 միլիոն դրամի հայտ, իսկ «Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման համար՝ 75 միլիոն դրամ»,- ասաց Պողոսյանը։
2027-ին նախատեսվում են նաև մի շարք արտասահմանյան այցեր, որոնց մի մասը միջազգային կազմակերպությունների շրջանակներում կազմակերպվող այցեր են, իսկ մյուս մասը՝ երկկողմ ձևաչափով։
«Այս պահի դրությամբ նախագահը հրավերներ է ստացել Լատվիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ղրղրզստանի, Լիբանանի նախագահներից, տարբեր միջազգային կազմակերպություններից»,- տեղեկացրեց հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը։


