Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մենք ոչ թե գազի գնի սցենար ունենք, որովետև սցենարը ենթադրում է հստակ պարամետրերի առկայություն՝ գնի փոփոխության չափ, ազդեցության ուղղություններ և այլն, այդպիսի ինֆորմացիա մենք մինչ այժմ չունենք: Մենք որոշակի զգայունության անալիտիկա ենք արել, օրինակ՝ ինչ կլինի, եթե գազի գինը 10 տոկոս թանկանա»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Գալստյանի գնահատմամբ՝ սպառողական գների ինդեքսը կունենա ուղղակի և անուղղակի ազդեցություն. «10 տոկոս թանկացման պարագայում 0.6 գնաճ և կարող է հարակից ճյուղերը, որոնք օգտագործում են գազ վերջնական արտադրանք տալու համար, իրենց վերջնական արտադրանքի գների աճն էլ ևս լինի 0.1-0.2 տոկոս: Եթե գազի գինը թանկանա 10 տոկոսով, մոտավորապես մեր գնաճը կլինի 0.8 տոկոս ավելի բարձր»:


