Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Zarkerak - Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան
Zarkerak Zarkerak - Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան
Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան

Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված՝ մենք այս պահին ունենք քրեական վարույթ, բայց վարույթը նոր ենք ստացել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։

Նա հայտնել է, որ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Երբ հասնի այն պահը, որ մենք կարգավիճակ տալու կամ հանրությանը տեղեկություն տրամադրելու հետ կապված տվյալ ունենանք, անպայման հանրությանը կիրազեկենք»,- ասել է նա։

ՔԿ նախագահը նշել է նաև, որ գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված նույնպես վարույթ կա:

«Մեկով մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, բայց նաև այլ վարույթներ ունենք, որոնցով էլի կատարվում են քննչական գործողություններ: Առաջիկայում դուք կիրազեկվեք»,- նշել է նա:

03 Նոյեմբեր, 2026 17:11
Վեր