Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Փոքր երկիր Հայաստանը կարող է հասանելիություն ապահովել ՏՏ և միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային շուկաներին»։
Այս մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Երևանում «Silicon Mountains» համաժողովի բացմանը։
Նախարարի խոսքով՝ այսօր հաջողություն են ունենում ոչ միայն նոր տեխնոլոգիաներ արտադրող երկրները, այլև նրանք, որոնք օպերատիվ կերպով մշակում են տեխնոլոգիաներ և շուկայի պահանջների նկատմամբ ճկունություն են ցուցաբերում։
Թադևոսյանի խոսքով՝ համաժողովը կարևոր նպատակ ունի՝ ցույց տալ օտարերկրյա ներդրողներին, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, այնուամենայնիվ, կարող է նրանց վաճառքի հնարավորություններ ընձեռել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամբողջ աշխարհում։
«Այսինքն՝ Հայաստանում կարելի է ստեղծել բազա՝ դրա հիման վրա ապահովելով մուտք համաշխարհային շուկա»,- ասել է Թադևոսյանը:
Ներկայիս արագ փոփոխվող աշխարհում, ինչպես նշել է նախարարը, հաջողություն են ունենում ոչ միայն նոր տեխնոլոգիաներ արտադրող երկրները, այլև նրանք, որոնք օպերատիվ կերպով մշակում են տեխնոլոգիաներ և շուկայի պահանջների նկատմամբ ցուցաբերում ճկունություն։
«Silicon Mountains» համաժողովի կազմակերպիչը Հայաստանի ՏՏ և հեռահաղորդակցության գործատուների միությունն է:


