Հանդիպում Խորվաթիայի վարչապետի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Zarkerak - Հանդիպում Խորվաթիայի վարչապետի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Zarkerak Zarkerak - Հանդիպում Խորվաթիայի վարչապետի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հանդիպում Խորվաթիայի վարչապետի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հանդիպում Խորվաթիայի վարչապետի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:

«Զրուցակիցները ջերմությամբ են հիշել Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է Ռազմավարական երկխոսության վերաբերյալ համատեղ հռչակագիրը։

Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն կարևոր հանգրվան է դարձել երկկողմ հարաբերություններում և լավ հիմք են ստեղծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման համար:

Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը կարևորել են առևտրատնտեսական կապերի խորացումը և այդ առումով կարևորել այս տարի անցկացված գործարար համաժողովն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման, ինչպես են նաև մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի շուրջ:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային գործընթացներին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հարցերի»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

03 Նոյեմբեր, 2026 14:37
Վեր