Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի գրառումը.
«Տարածելն անչափ կարևոր է ❗️
Շատ դժվար է այս գրառումն անել, երբ խոսքը քո ընկերոջ մասին է։ Արթուրը տաղանդավոր կինոռեժիսոր է , ում հետ շատերս կապված ենք ոչ միայն իր աշխատանքներով, այլև անձնական հարաբերություններով։
Այս պահին նա պայքարում է ծանր հիվանդության դեմ և մեր աջակցության կարիքն ունի։
Արթուր Սահակյանը 32 տարեկան կինոռեժիսոր է, մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմերի հեղինակ։ Նա ամուսնացած է և ունի 4 տարեկան որդի։
Վերջերս Արթուրի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Նա Հայաստանում անցել է առաջնային բուժում՝ երկու վիրահատություն և քիմիաթերապիայի 4 կուրս։ Բուժումը տվել է դրական արդյունք, սակայն քիմիաթերապիայից հետո արձանագրվել է վաղ ռեցիդիվ։
Այժմ Արթուրին անհրաժեշտ է բարձր դոզայով քիմիաթերապիա և սեփական ցողունային բջիջների փոխպատվաստում։ Բուժման արդյունավետությունը բարձրացնելու և ապաքինման շանսերը մեծացնելու համար այն անհրաժեշտ է շարունակել արտերկրում։
Մենք ունենք մոտ երկու շաբաթ՝ անհրաժեշտ գումարը հավաքելու համար։ Անհրաժեշտ է 325,000 ԱՄՆ դոլար (մոտ 116,350,000 ֏)։
Խնդրում ենք օգնել Արթուրին շարունակել բուժումը։ Ցանկացած աջակցություն՝ մեծ թե փոքր, կարող է կարևոր լինել։
Խնդրում ենք նաև տարածել այս գրառումը, որպեսզի այն հասնի հնարավորինս շատ մարդկանց։
Ինչպես կարող եք աջակցել
reArmenia - https://rearmenia.com/hy/fundraisers/help-save-arturs-life
💳 Ինչպես աջակցել
Հայաստանից՝
Inecobank (AMD): 2050954018451001
Inecobank (USD): 2050954018451020
Բանկային քարտ: 5402 9400 0033 5240
Ստացող: Artur Sahakyan
Idram ID: 652870028 (Artur Sahakyan)
Արտերկրից՝
PayPal: https://paypal.me/ArtISahakyan (Խնդրում ենք ընտրել “Friends and Family” կամ "Sending to a friend" տարբերակը՝ միջնորդավճարներից խուսափելու և գումարն ամբողջությամբ նպատակին հասցնելու համար)
Ռուսաստանից՝
Сбербанк (RUB): 2202 2068 2638 6901 (Քարտապան՝ LUSINE KEIAN)
Փոխանցում հաշվեհամարին: КЕЯН ЛУСИНЕ АРМЕНОВНА (Արժույթ՝ RUB, Հաշվեհամար՝ 40817810038128919791) (ՌԴ-ից գումարը փոխանցվում է Արթուրի ընկերոջ հաշվին, ով այն կփոխանցի անձամբ Արթուրին)
📄 Բժշկական փաստաթղթերի ամբողջական փաթեթը հասանելի է այստեղ՝
https://drive.google.com/drive/folders/1OTft7ITq8yTIAMM-A6op-6gbYp92t77z?usp=drive_link
Խնդրում ենք նաև կիսվել այս գրառումով. Ձեր մեկ տարածումը հնարավորություն է՝ հասնելու ավելի շատ մարդկանց և փրկելու մարդկային կյանք»:


