Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում կյանքի միջին տևողության ցուցանիշը տարածաշրջանում ամենաբարձրն է։ 2025թ-ի տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ այդ ցուցանիշը մեր երկրում հասել է 78,9 տարեկանին։
Այսօր ԱԺ-ում 2027թ․ պետական բյուջեի նախնկանա քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
2024թ․ պատմական ռեկորդը եղել 78,6 տարեկանը, որը գերազանցվել է 2025թ․-ին։
«Մենք պետք է շարունակենք այս ցուցանիշի վրա թիրախավորված աշխատել»,- նշեց նախարարը։
Նշենք, որ Վրաստանում կյանքի միջին տևողությունը 2025 թվականին կազմել է 76 տարի, Ադրբեջանում՝ 77։


