Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. Հովակիմյան Zarkerak - Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. Հովակիմյան
Zarkerak Zarkerak - Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. Հովակիմյան
Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. Հովակիմյան

Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. Հովակիմյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Խորհրդարանը քննարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը:

Հիմնական զեկուցող, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն իր ելույթի սկզբում տեղեկացրեց՝ Աժ ընտրությունների համար ձևավորվել է 2005 տեղամաս, որոնցից 9-ը տեղակայված է եղել ՔԿՀ-ներում, իսկ 1996-ը սովորական ընտրատեղամասեր են եղել: 2005 ընտրական հանձնաժողովներում քվեարկության օրը ընտրությունների կազմակերպմանը մասնակցել է 15 հազար 915-ը: 

Նա ուշադրություն հրավիրեց փաստին, որ, օրինակ՝ եթե առաջիկայում համապետական որևէ գործընթաց լինի, ներկայիս ԱԺ երեք խմբակցություններից միայն ՔՊ կուսակցության պոտենցիալ հանձնաժողովականների թիվն է, որ անհրաժեշտ 4000-ին գոնե մոտ է, ապա ներկայացրեց թվերը:

«Այս պահին ՔՊ-ն ունի 3772 պոտենցիալ հանձնաժողովական, որ կարող է նշանակել, ովքեր ունեն համապատասխան արտոնագիր, «Հայաստան» դաշինքի ներուժը 2480 է: Այսինքն՝ 4000 գոնե խմբակցությունը պետք է ունենա, չունի: «Ուժեղ Հայաստան» խմբակցության դեպքում, չնայած մենք, ըստ էության, հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 14-ը ընդունում էինք հայտեր, որպեսզի սեպտեմբերից սկսած նոր ուսուցում և ատեստավորում անցնեն, բայց, ցավոք սրտի, «Ուժեղ Հայաստան»-ի հայտով մուտքագրվել է ատեստավորման ենթակա ընդամենը 174 քաղաքացի: Բայց խնդիրն այն է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում դուք՝ երեք խմբակցություններդ, ըստ Ընտրական օրենսգրքի, երկուական անդամ պետք է նշանակեք, այդ թվում՝ նաև նախագահ-քարտուղարներ»,- ասաց Հովակիմյանը:

Վերջինս թվարկեց նաև այն դասընթացները, որ կազմակերպել է ԿԸՀ-ն, այդ թվում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների արդեն կազմավորված անդամների համար, նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների համար, տեխնիկական սարքերը սպասարկող 4 հազար 128 մասնագետների համար: 

«Տեղամասային ընտրական հանձնաժողովների 16 հազար անդամից դասընթացներին մասնակցել է 14 հազար 874-ը, ինչը վատ էր, որովհետև մեր բոլոր հորդորներին, որպեսզի նշանակող խմբակցությունները հետամուտ լինեն, որ իրենց նշանակած հանձնաժողովականները մասնակցեն դասընթացներին, ոչ միշտ էին պարտաճանաչ արձագանքում»,- նշեց ԿԸՀ նախագահը:

Նրա խոսքով՝ ընտրությունների օրը տեղամասերում տեղադրված է եղել ընդհանուր 4000 սարք: 

«4000 սարքից տարբեր պատճառներով խափանվել և փոխարինվել է ընդամենը 19-ը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սարքերը ձեռք են բերվել 9 տարի առաջ»,- հայտնեց նա՝ տեղեկացնելով նաև, որ ընտրատարածքներն իրենց տրամադրության տակ ունեցել են նաև պահեստային սարքավորումներ:

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց նաև, որ ընտրողների, ընտրություններին ներգրավված անձանց համար պատրաստվել են 20-ից ավելի ձեռնարկներ, մեկ տասնյակից ավելի տեսահոլովակներ: 

«Այն փաստը, որ ընտրությունների օրը հատուկենտ խախտումներ են եղել, նաև այս տեղեկատվական արշավով է պայմանավորված եղել: Ասինքն՝ այն իրազեկման արշավը, որն իրականացվել է, երկու նպատակ է ունեցել՝ իրազեկել թե՛ դերակատարներին, թե՛ ընտրողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին, մյուս թիրախը եղել է՝ խթանել ընտրողների մասնակցությունը»,- նշեց Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ ընտրությունների օրը գեներացվել է 82 հազար 572 ժամ տեսագրություն:

«Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որոնց արդյունքները հետագայում ԿԸՀ-ի կողմից անվավեր են ճանաչվել, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում, կոպիտ խախտում չի հրապարակվել, չի ներկայացվել ոչ հանրությանը, ո՛չ ՍԴ-ին հետագայում: Չի եղել նման բան: Մնացած 2002 տեղամասերի հետ կապված ընտրախախտման փաստ, որը կարող էր ազդել արդյունքների վրա, չի եղել, որովհետև չէր կարող ներկայացվել մի բան, որը չէր եղել»,- ընդգծեց ԿԸՀ նախագահը:

17 Սեպտեմբեր, 2026 14:57
Վեր