Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյան Zarkerak - Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյան
Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյան

Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը այլևս չի լինելու քաղաքականություն, որը գործում է ինչ-որ մեկի թույլտվությամբ: Հայաստանը ունի իր շահերը, մենք ոչ մեկին ոչինչ պարտավոր չենք, բացի այն պարտավորություններից, որը մենք գրավոր կերպով ստանձնել ենք միջազգային փաստաթղթերի տեսքով, միջազգային կազմակերպությունների անդամության տեսքով:  Այս մասին ԱԺ-ում ելությի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ելույթին՝ Ռուբինյանը ասաց. «Սամվել Կարապետյանին հարց էին տվել, որ ինչ կլինի, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից, ինքը ասել էր. «Հայաստանը կմնա անտեր»: Ձեր քաղաքական ուժի պատկերացման մեջ Հայաստանը պետք է ունենա տեր: Եթե չեմ սխալվում, դուք էլ քարոզարշավի ժամանակ ասում էիք, պետք է իմանանք՝ ով է մեր տերը: Պարոն Կարապետյան, Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է: Ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը, այդ ժամանակները վաղուց անցել են անվերադարձ»:

ԱԺ նախագահը նաև հիշեցրեց, որ անկլավների թեմայի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը որևէ քննարկում չեն ունեցել, իսկ Կառավարությունը հստակորեն բացատրել է, որ Հայաստանը անկախացել է Խորհրդային Հայաստանի սահմաններով, որը ֆիքսվել է Ալմա-Աթայի հռչակագրով:

«Ռոբերտ Քոչարյանի օրոք ինչու է ասվել 29.743, որովհետև եթե իրենք ասեին 29.746՝ կստացվեր, որ իրենք նախկին ՀԽՍՀ սահմաններից դուրս են գալիս: Արդյոք սա կանխորոշում է, որ ներառում է անկլավների հարցի լուծումը, ո՛չ, չի նշանակում, որովհետև սահմանազատման կանոնակարգը ասում է, որ Ա՝ Հիմք է լինելու Ալմա-Աթայի հռչակագիրը, այսինքն՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, այսինքն՝ այն սահմանները, որով անկախացել են Ադրբեջանն ու Հայաստանը, այսինքն՝ Խորհրդային Ադրբեջանի ու Հայաստանի սահմանները, բայց ասում է, որ նաև Բ՝ սահմանազատման գործընթացը թույլ է տալիս իրականացնել օպտիմալացում, այսինքն՝ հնարավորություն է տալիս այնպես վարվել, որ սահմանային բնակավայրերի կյանքը չտուժի»,-ասաց Ռուբինյանը:

17 Սեպտեմբեր, 2026 11:28
Վեր