Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ Zarkerak - Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ
Zarkerak Zarkerak - Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ
Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ

Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ինչպես նաև նախարարության աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

 

Պատվաստանյութը հասանելի է Երևանում և մարզերում. յուրաքանչյուրդ, անկախ կցագրման վայրից, կարող եք այցելել Ձեր նախընտրած առողջության առաջնային պահպանման օղակ և պետության փոխհատուցմամբ ստանալ պատվաստումը:

 

Եռավալենտ պատվաստանյութը կկանխարգելի գրիպի բարդացումներն ու այս սեզոնին գրիպով հաճախ վարակվելու ռիսկը:

 

Շուտով պատվաստման շարժական կայաններ կլինեն նաև Երևանի մարդաշատ վայրերում:

 

«Պատվաստվե՛ք նաև դուք․ օգտվե՛ք առողջ լինելու և կանխարգելիչ ծառայություններից օգտվելու ձեր իրավունքից»,- ասվում է հաղորդագրությունում։

 

 

17 Սեպտեմբեր, 2026 11:49
Վեր