Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նախարարությունից հայտնում են, որ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուշիի ոլորաններում բшխվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը. կա 8 զոհ, 3 վիրավոր:

