Իրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներում Zarkerak - Իրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներում
Zarkerak Zarkerak - Իրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներում
Իրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներում

Իրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ոկտեմբերի 28-ին և հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներում, մասնավորապես՝ «Գեդեոն Ռիխտեր» թվով 15 օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 17 վարչական իրավախախտման դեպքեր, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մասնավորապես՝

– պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 9,

– Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու համար թվով 2,

– առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 6:

«Թեոֆարմ» առևտրային թվով 14 օբյեկտներում հայտնաբերվել են թվով 22 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝

-պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 12,

-Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու համար թվով 2,

-չթույլատրված ապրանքատեսականու՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի վաճառքի համար թվով 6,

-առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 2»։

03 Նոյեմբեր, 2026 21:30
Վեր