Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հասկանում եմ, որ «Կիկոսի մահ»-ը մեր իրականության մեջ շատ մեծ նշանակություն ունեցող և մեր սոցիալ-հոգեբանության ձևավորման մեջ շատ մեծ նշանակություն ունեցող ստեղծագործություն է, բայց առաջարկում եմ ամեն ինչում և ամեն տեղ չառաջնորդվել «Կիկոսի մահ»-ով»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն կայուն զարգանում է և շարունակելու է կայուն զարգանալ. «Այդ ընթացքում, երբ հանրաքվեի կարիք կլինի՝ կանենք, երբ խնդիր կլինի ինչ-որ գին կառավարել՝ կկառավարենք: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բազմաշերտ են և այդ շերտերում բազմաթիվ խնդիրներ կան, հարցեր կան, հնարավորություններ կան: Միջազգային հարաբերությունների մեր պատկերացուն այն է, որ երբեք ոչ մի տեղ որևէ բանում բանակցություններ պետք է չընդհատվեն, ամեն ինչի շուրջ բոլոր հնարավոր տեղերում կան բանակցություններ»:


