Մենք COP17-ը ոչ թե քաղաքական ամբիցիայի համար ենք անում, այլ անում ենք, որ այդ 15 հազար մարդը գա Հայաստան. Փաշինյան Zarkerak - Մենք COP17-ը ոչ թե քաղաքական ամբիցիայի համար ենք անում, այլ անում ենք, որ այդ 15 հազար մարդը գա Հայաստան. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Մենք COP17-ը ոչ թե քաղաքական ամբիցիայի համար ենք անում, այլ անում ենք, որ այդ 15 հազար մարդը գա Հայաստան. Փաշինյան
Մենք COP17-ը ոչ թե քաղաքական ամբիցիայի համար ենք անում, այլ անում ենք, որ այդ 15 հազար մարդը գա Հայաստան. Փաշինյան

Մենք COP17-ը ոչ թե քաղաքական ամբիցիայի համար ենք անում, այլ անում ենք, որ այդ 15 հազար մարդը գա Հայաստան. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ընդհանրապես իմ հեծանիվ քշելու համար երբեք որևէ ճանապարհ ոչ փակվել է, ոչ էլ փակվում է: Շաբաթ օրն էլ, որ ես հեծանիվ եմ քշել, մեքենաները եկել վազանցել են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Տուր օֆ Արմենիան» հեծանվավազքի շուրջ քննարկումներին և COP17-ի նախապատրաստմանը:

«Տուր օֆ Արմենիան» դարձել է ներքաղաքական քննարկման թեմա երկու առումով. մեկը, որ վարչապետը հեծանիվ է քշում, երկիրը կաթվածահար է, երկրոդն էլ, թե էս ինչ վիճակում է ճանապարհը: Բա այն երկրները, որտեղ օլիմպիական խաղեր են տեղի ունենում: Ասենք մենք ինչ ենք ուզում, ուզում ենք, որ ասեն. «Հեծանվորդների 50 տոկոսը կենդանի մնաց, 50 տոկոսը զոհ եղավ, էն մի 30 տոկոսն էլ գանգուղեղային տրավմա ունեցավ, որը մեծ հաջողություն է Հայաստանի համար»:  Պետք է հասկանանք այնուամենայնիվ պետությունը արժեք է մեր համար, թե չէ: Տասնյակ եվրոպական ալիքներով հեռաձրակվել է հեծանվավազքը, և ոչ միայն հեծանվորդներին են ցույց տվել, այլ նաև ցույց են տվել Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, ներկայացրել են Հայաստանի պատմությունը, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: «Տուր օֆ Արմենիայի» արդյուքնում հազարավոր մարդիկ գալիս են Հայաստան, և խցանումների մեջ մնացած բազմաթիվ հարգարժան քաղաքացիներ փող են աշխատելու տուրիստների գալու շնորհիվ»,-ասաց վարչապետը:

Վարչապետը ընդգծեց, որ COP17-ի շրջանակներում շուրջ 15 հազար մարդ է ժամանելու Հայաստան, որոնք օգտվելու են ռեստորաններից, հյուրանոցներից, տաքսիներից, սրճարաններից և այլ ծառայություններից:

«Մենք COP17-ը ոչ թե քաղաքական ամբիցիայի համար ենք անում, այլ անում ենք, որ այդ 15 հազար մարդը գա Հայաստան»,-ասաց վարչապետը:

17 Սեպտեմբեր, 2026 13:55
Վեր