Մեր սահմանապահ կարողությունները զարգացրել ենք, որպեսզի ՀՀ սահմանը լինի մեր սահմանապահների հսկողության ներքո. Փաշինյան Zarkerak - Մեր սահմանապահ կարողությունները զարգացրել ենք, որպեսզի ՀՀ սահմանը լինի մեր սահմանապահների հսկողության ներքո. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Մեր սահմանապահ կարողությունները զարգացրել ենք, որպեսզի ՀՀ սահմանը լինի մեր սահմանապահների հսկողության ներքո. Փաշինյան
Մեր սահմանապահ կարողությունները զարգացրել ենք, որպեսզի ՀՀ սահմանը լինի մեր սահմանապահների հսկողության ներքո. Փաշինյան

Մեր սահմանապահ կարողությունները զարգացրել ենք, որպեսզի ՀՀ սահմանը լինի մեր սահմանապահների հսկողության ներքո. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ինքնիշխանության ատրիբուտ է, որ քո երկրի սահմանը պահի քո երկրի սահմանապահը: Դա կապված է նաև մեր սահմանապահ կարողությունների զարգացմամբ: Եթե նկատել եք, կամ գուցե դա այնքան էլ տեսանելի չէ, մենք սահմանապահ զորքերի կարողությունները զարգացրել ենք և կզարգացնենք, որպեսզի մեր սահմանը ամբողջությամբ լինի Հայաստանի սահմանապահների հսկողության ներքո»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

Անդրադառնալով հարցին, թե ինչու է Կառավարությունը պատրաստ քննարկել 102-րդ ռազմաբազայի հետ կապված հարցը, եթե այն Հայաստանին անհրաժեշտ չէ, Փաշինյանը նշեց, որ այդ պատրաստակամությունը բխում է այն հանգամանքից, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է:

Վարչապետը նաև նշեց, որ սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա, թե արդյոք Տիգրանաշեն կամ Քյարքի բնակավայրի համար անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնելը:

«Այս պահին սահմանազատման դետալների հետ կապված չկա որևէ պայմանավրովածություն: Սահմանազատում պետք է տեղի ունենա, որի արդյուքով պարզվի, թե հանրաքվե անհրաժեշտ է, թե չէ: Այսինքն՝ պետք է երկրները սահմանազատում անեն, փաստաթուղթ ստորագրեն,որ սահմանազատումները ամփոփվում են միջպետական պայմանագրում սահմանազատման մասին: Սահմանադրությունը ասում է, որ Հայաստանի տարածքի փոփոխության դեպքում պետք է կատարվի հանրաքվե: Բայց ասենք հիմա կա նաև մեկ այլ բան, օրինակ՝ սահմանը անցնում է ինչ-որ մի ուղղությամբ, որի արդյուքնում կարող է մեկ մետր որևէ ենթակառուցվածքի կամ այլ պատճառով շեղվել, հիմա այս մի մետրի համար հանրաքվե պետք է, թե չէ: Իհրակե պետք չէ, որովհետև տարածքի փոփոխություն տեղի չի ունեցել: Բայց եթե պարզվի, որ տարածքի փոփոխություն է տեղի ունենում, այդ ժամանակ կանցկացվի հանրաքվե»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ մամուլում ու փորձագիտական հանրության մեջ բոլոր տարբերակները քննարկված են կապված՝ անկլավների խնդրի լուծման հետ:

17 Սեպտեմբեր, 2026 14:10
Վեր