Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Աբովյան համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առանձին ցուցակով»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Էդուարդ Բաբայանին աջակցելու մասին տարածված խոսակցություններին:
«Աբովյանում ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է ինքնուրույն, այսինքն՝ առանձին ցուցակով»,- նշել է վարչապետը՝ չմանրամասնելով, թե ով է գլխավորելու ընտրական ցուցակը:


