Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն Zarkerak - Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
Zarkerak Zarkerak - Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:

«Կենտրոնի տնօրեն Տոբիաս Մելցը վարչապետին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, ջրածնային տեխնոլոգիաների ոլորտում զարգացումները, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրածնային տեխնոլոգիաների անվտանգ կիրառմանը, փորձարկումներին, մոդելավորմանը,, սենսորային տեխնոլոգիաներին, թվային մոդելներին և այլն:

Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում համագործակցության հնարավորություններին»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

 

 

 

 

18 Սեպտեմբեր, 2026 20:57
Վեր