Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան Zarkerak - Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան
Zarkerak Zarkerak - Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան
Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան

Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է բուժքույրերի միջազգային 4-րդ կոնգրեսին: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

«Էրեբունի» բժշկական ակադեմիայի կազմակերպած գիտակրթական կոնգրեսին ներկա էին հարյուրավոր բուժքույրեր, բժիշկներ, գիտնականներ` աշխարհի տարբեր երկրներից:

 

«Նման միջոցառումները կարևոր են բուժքույրերի դերի, բուժառուի բուժման գործում ունեցած առաքելության ընդգծման գործում: Գիտակրթական այս միջոցառումները, անշուշտ, նպաստելու են մեր բուժքույրերի ունակությունների, մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

 

 

Նախարարն ընդգծել է բուժքույրերի բակալավրիատի կրթական ծրագրերի դերը` վստահ լինելով, որ այն մասնագիտական աճի նոր հնարավորություն է:

 

«Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում` սկսած անվան փոփոխությունից մինչև կառավարման ոլորտում նրանց ներգրավվածության ընդլայնում: Մասնագիտական աճը զուգակցվելու է համարժեք վարձատրությամբ»,- նշել է նախարարն ու արդյունավետ ընթացք մաղթել միջազգային կոնգրեսի մասնակիցներին:

 

 

Երկօրյա համաժողովը մեր բուժքույրերի համար միջազգային բուժքույրական հանրությանը ինտեգրվելու լավ հնարավորություն է:

18 Սեպտեմբեր, 2026 14:34
Վեր