Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Zarkerak - Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
Zarkerak Zarkerak - Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Սիսիան քաղաքի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 45-ամյա տղամարդու տանը և կից օժանդակ շինությունում հայտնաբերվել են ընդհանուր 102,56 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ և տարաներ, թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգված, կանեփի թուփ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զինամթերք։

 

65-ամյա տղամարդու տանը և կից օժանդակ շինությունում հայտնաբերվել են հակատանկային նռնականետ, նռնակի և այլ պայթուցիչներ, իսկ Արևիս գյուղի՝ նրա կողմից տնօրինվող տանը հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ։ Իսկ 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է դանակ։

 

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

 

18 Սեպտեմբեր, 2026 17:51
Վեր