Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին Zarkerak - Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Zarkerak Zarkerak - Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 16-ին պարզել են, որ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Ոսկեհատ գյուղի 37-ամյա բնակիչը էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում մեքենան վարելու հարցի շուրջ վիճել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 66-ամյա վարորդի հետ, ապա կանգնեցրել է նրա մեքենան և բռունցքով հարվածել 66-ամյա տղամարդու աչքին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։

 

Հետագա միջոցառումներով 37-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ոսկեհատ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

18 Սեպտեմբեր, 2026 13:54
Վեր