Հայաստանը գիքորացնելու ձեր քաղաքականությունը, պարոն Կարապետյան, ձախողվելու է. Կոնջորյան Zarkerak - Հայաստանը գիքորացնելու ձեր քաղաքականությունը, պարոն Կարապետյան, ձախողվելու է. Կոնջորյան
Zarkerak Zarkerak - Հայաստանը գիքորացնելու ձեր քաղաքականությունը, պարոն Կարապետյան, ձախողվելու է. Կոնջորյան
Հայաստանը գիքորացնելու ձեր քաղաքականությունը, պարոն Կարապետյան, ձախողվելու է. Կոնջորյան

Հայաստանը գիքորացնելու ձեր քաղաքականությունը, պարոն Կարապետյան, ձախողվելու է. Կոնջորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը գիքորացնելու ձեր քաղաքականությունը պարոն Կարապետյան և գործընկերներ ձախողվելու է, չի ստացվելու: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանի նախօրեին հնչեցրած ելույթին:

«Հայաստանը փրկել պատրաստվող Ռոբերտ Քոչարյանի որդին և Հայաստանը փրկել պատրաստվող Սամվել Կարապետյանի եղբորորդին Հայաստանին համեմատում են փչացած, մանեկող, ֆլիրտ անող կնոջ, տղամարադու կամ առհասրակ մարդու հետ: Սա ձեր քաղաքական գափարաբանության Էվերստն է, դուք այս Էվերեստից որքան էլ ուզեք այլևս չեք իջնելու: Դժվար եմ պատկերացնում, որ սրանից բարձր որևէ մեկը կարող է բարձրանալ»,-ասաց ԱԺ նախագահի տեղակալը:

Հիշեցնելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոի հայտարարությունը, որ «Հայաստանն ու հայերը գնալու տեղ չունեն», Կոնջորյանը նշեց, որ նման միտքը համադրելի է Նարեկ Կարապետյանի հայտարարած մտքերի հետ, թե Հայաստանը երբեմն շարժվում է Եվրամիություն, երբեմն ԵԱՏՄ-ի, երբեմն էլ ՇՏԿ-ի ուղղությամբ՝ չգիտենալով, որ գնալու տեղ չկա:

«Այստեղ է, որ Սամվել Կարապետյան-Ալեքսանդր Լուկաշենկո գաղափարական առանցքը նվաճում է նորանոր բարձունքներ, և իհրակե դրան վաղուց միացել էր Ռոբերտ Քոչարյանի ուժը»,-ասաց Կոնջորյանը:

ԱԺ նախագահի տեղակալը նաև նշեց, որ նման մոտեցումներ «Ուժող Հայաստան»-ը չի կարող գալ իշխանության և վերկանգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Դուք չեք կարող լինել Ռուսաստանի դաշնակիցը, որովհետև դուք արդեն համարում եք, որ Ռուսաստանը մեր տերն է, չի կրաող տերը լինել ծառայի դաշնակիցը: Տիրոջ և ծառայի միջև դաշնակցությունը խիստ հիերարխիկ բնույթ են կրում»,-ասաց Կոնջորյանը:

Անդրադառնալով Նարեկ Կարապետյանի, Լեևոն Քոչարյանի և Հայկ Ֆարմանյանի հայրենասիրության մոդելի շուրջ ունեցած տեսակետներին Կոնջորյանը նշեց, որ  դրանք ըստ էության հաստատում են 1989 թվականին լրագրող Ռաֆայել Իշխանյանի գրած հոդվածի այն պնդումը, որ հայրենասիրությունը նշանակում է ռուսասիրություն և թրքատյացություն:

 

18 Սեպտեմբեր, 2026 11:15
Վեր