Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Մոլդովային Zarkerak - Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Մոլդովային
Zarkerak Zarkerak - Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Մոլդովային
Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Մոլդովային

Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Մոլդովային

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 17-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայում երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց տեղի ազգային թիմի հետ և հաղթեց 4-3 հաշվով, գրում է armsport.am-ը:

Մեր թիմի կազմում գոլերը խփեցին Ալբերտ Գրիգորյանը, Պուտրուս Վասիլևը, Միքայել Ղանդիլյանն ու Միհրան Դերմենջյանը։ Գրիգորյանն ու Վասիլևն առաջին գոլերը խփեցին ազգային թիմի կազմում։

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Մոլդովայի թիմի հետ։ Դիտարժան պայքարում անցած խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով (3-3): Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Միհրան Դերմենջյանը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

Հիշեցնենք, որ այս ընկերական հանդիպումներով ֆուտզալի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի 2028 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլին: Մեր ընտրանին ընդգրկված է 1-ին խմբում և մրցելու է Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականների հետ: Որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականը պայքարը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Հունգարիային։

Հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսի խոսքով՝ Մոլդովայի դեմ այս խաղերը հրաշալի հնարավորություն են նորեկներին փորձարկելու, խաղային սկզբունքները վերականգնելու և առաջիկա պաշտոնական հանդիպումներին պատշաճ պատրաստվելու համար:

 

17 Սեպտեմբեր, 2026 23:14
Վեր